Այսօր ժամը 14:00-ից Զվարթնոց միջազգային օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն այլևս չի իրականացվում ռուս սահմանապահների կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների՝ Զվարթնոց օդանավակայանից հեռանալուն:
«Հայ սահմանապահներին մաղթում եմ բարի և անվտանգ ծառայություն»,- գրել է նա։