Իսրայելը պատրաստվում է Հեզբոլլահի պատասխանին

Բեյրութում «Հեզբոլլահի» առաջնորդներից Ֆուադ Շուքրի սպանությունից հետո Իսրայելի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունների հնարավոր ակտիվացման հետ կապված՝ Վերին և Արևմտյան Գալիլեայի սահմանային գոտում զգոնության մակարդակը զգալիորեն բարձրացել է։

Ինչպես հայտնում է Вести Израиля-ն, հրահանգներ են տրվել նվազեցնել տարհանման գոտում ցանկացած ակտիվություն, այդ թվում՝ շինարարական աշխատանքները, և հրաժարվել կրիտիկական կարևորներից բացի այլ գործունեություն իրականացնելուց։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև արգելել է ֆերմերներին մոտենալ Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող պլանտացիաներին և դաշտերին:

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը լսում է Բեյրութի վրա հարձակումից հետո սպառնալիքները, պատրաստ է ցանկացած սցենարի և վճռականորեն կպատասխանի ցանկացած ագրեսիայի:

Spread the love