Դիլիջանում կառուցվում են 6-հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին

Դիլիջան քաղաքում՝ Շամախյան ½ հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջին կանգառը Դիլիջանում է եղել:

Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։

Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով:

Spread the love