Հայ ռազմագերիների հարցը Ադրբեջանի հեղինակության համար հղի է հետևանքներով. France 24

COP29-ին նախաշեմին մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանի ցուցանիշերը վիճելի են: Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերը հանգեցրին բնակչության բռնի տեղահանմանը, ինչը հայկական կողմը գնահատում է «էթնիկ զտում», հայտնել է France 24-ը։

Այդ ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան «ցեղասպանություն» որակեց։

Նա հայտարարեց, որ, որպես Լեռնային Ղարաբաղի հայերի և արտաքին աշխարհի հետ միակ կապ համարվող Լաչինի միջանցքի շրջափակումն այս էթնիկ խմբին ոչնչացնելու համար ստեղծված համակարգ էր։

Օկամպոյի խորին համոզմամբ՝ կլիմայի փոփոխության և «ցեղասպանության» միջև կապն անհերքելի է. երկուսն էլ կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, որոնք պատշաճ կերպով չեն կիրառվում:

COP29-ի նախօրեին Մորենո Օկամպոն ղեկավարեց արշավ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից 23 հայ բանտարկյալների, նրանց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորման վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու արշավին։

Նախկին դատախազ Մորենո Օկամպոն նշում է, որ COP29-ը միջազգային հանրության համար մարդու իրավունքների հարցերում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն է։

Բնակչության տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղը ամայի տարածք է։ Մորենո Օկամպոն հավատում է հայ բնակչության վերադարձի հնարավորությանը, թեև կարծում է, որ Ղարաբաղի պատանդների կալանավորումը Ադրբեջանի կողմից հստակ ուղերձ է. «Լեռնային Ղարաբաղ վերադառնալու դեպքում հայերին նույնքան տառապալից ճակատագիր է սպասվում»:

Երկրների լայն շրջանակ պահանջել է ազատ արձակել հայ բանտարկյալներին։

Վերջերս ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն անդրադարձավ հայ բանտարկյալների և բանտերում մարդասիրական ու արժանապատիվ վերաբերմունքի կարևորության մասին։ Նա վստահեցրել է, որ իր երկիրը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասի գործերին։

«Նրանք ռազմագերիներ չեն։ Նրանք ցեղասպանության զոհեր են։ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցները վկայում են Ադրբեջանում անկախ դատական ​​համակարգի բացակայության մասին։ «Դա բռնապետություն է։ Բանտերում խոշտանգում ու սպանում են։ Ադրբեջանում մեծ թվով քաղբանտարկյալներ կան»,- ասում է Մորենո Օկամպոն։

Քանի մոտենում է COP29-ը՝ Բաքվի նկատմամբ հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ միջազգային ավելի մեծ հսկողություն է լինելու, ինչը Ադրբեջանի հեղինակության և արտաքին հարաբերությունների համար հղի է հետևանքներով։

Սա ոչ միայն մեկնաբանվում է որպես վճռական պահ՝ կլիմայական խնդիրների լուծմանը նվիրվածություն ցուցաբերելու, այլև տարածաշրջանում մարդու իրավունքների նկատմամբ վարքագիծը փոխելու առումով:

Spread the love