Ռուսական կողմի Վերին Լարսի անցակետում մոտ 3 հազար բեռնատար է կուտակվել, այդ թվում՝ 800 հայկական բեռնատար։ Այս մասին օգոստոսի 5-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա պարզաբանեց, որ սա ավելի օբյեկտիվ տեղեկատվություն է, քան նախկինում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հերթում է մոտ 4 հազար բեռնատար, այդ թվում՝ մոտ 1,1 հայկական բեռնատար։ «Իրական թիվն ավելի քիչ է»,- վստահեցրեց Հակոբյանը։
Մաքսային կցորդը հայտնել է, որ Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան մեկնող մեքենաների մեծ հերթեր չկան, շատ արագ մշակվում և մաքսազերծվում է։ Նրա խոսքով՝ հերթերը կապված են զբոսաշրջային սեզոնի և մարդատար ավտոմեքենաների հոսքի կտրուկ ավելացման հետ, որոնցով ռուսները մեկնում են հանգստի։