Եվրամիության խորհուրդը հավանության է արժանացրել ԵՄ դեսպանների կողմից նախապես համաձայնեցված որոշումը՝ Ուկրաինային հանրապետության աջակցության հիմնադրամից մոտ 4,2 միլիարդ եվրոյի չափով օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին X էջում հայտնել է Խորհրդի Հունգարիայի նախագահությունը։
Գրառման մեջ նշվում է, որ գրավոր գործընթացն ավարտելուց հետո խորհուրդը որոշել է առաջին վճարումը կատարել օգոստոսի 6-ին։
Խորհուրդը նաև նշել է, որ այս որոշումը աջակցում է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանը և նրա պետական կառավարման գործունեությանը։