News am. կայքի փոխանցմամբ ՝ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 2 միլիոն 358 հազար 511 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 2 միլիոն 310 հազար 793 մարդ՝ ժամանել է 1 միլիոն 157 հազար 920, մեկնել է 1 միլիոն 152 հազար 873 մարդ։
«Շիրակ» օդանավակայանում այս ցուցանիշը կազմել է 47 հազար 718 մարդ. ժամանել է 23 հազար 626 մարդ, մեկնել՝ 24 հազար 92 մարդ։
Ընդհանուր առմամբ, երկու օդանավակայանների տվյալների հիման վրա՝ ժամանել է 1 միլիոն 181 հազար 546 մարդ, մեկնել՝ 1 միլիոն 176 հազար 965 մարդ։
Ստացվում է, որ ժամանողները 4581-ով ավելի են եղել, քան մեկնողները։
Նշենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 1 միլիոն 188 հազար 776 մարդ, ժամանել՝ 1 միլիոն 213 հազար 4 մարդ։
Հօգուտ ժամանողների սալդոն (հաշվեմնացորդը) այդ ժամանակ կազմել է 24 հազար 228 մարդ։
Արամ Դանիելյան