Հանրապետության տարածքում` օգոստոսի 9-ին, 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։
Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են Երևան քաղաքում՝ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+31
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +32+34,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28,
Լոռի՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+28,
Տավուշ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36,
Արարատ՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38,
Արմավիր՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+29,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29: