Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին հայտնել է, որ իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն։ Շամհանին Х-ի իր միկրոբլոգում գրել է, որ «իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն»։
«Իսրայելական վարչակարգի միակ նպատակը, որը սպանել է հավատացյալներին Գազայի Ալ-Թաբին դպրոցում եւ նահատակ Իսմայիլ Հանիեին Իրանում, պատերազմի ձգտումն է եւ հրադադարի բանակցությունների խափանումը»,- նշել է Շամհանին։
«Իսրայելական վարչակարգի դաժան պատժի նախապատրաստությունը իրականացվում է իրավական, դիվանագիտական եւ մեդիա-գործընթացների համապատասխան»,- ավելացրել է նա։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն եւ նրա թիկնապահներից մեկը զոհվել են հուլիսի 31-ին Թեհրանում, իր նստավայրի գրոհի ժամանակ, ըստ Իրանի ԻՀՊԿ տեղեկացման։ Իրանի ԻՀՊԿ-ն Հանիեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին։