Համառորեն Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիան Իսրայելին դատապարտել է «մարդկության դեմ նոր հանցագործության» համար՝ մեկնաբանելով Գազայում դպրոցին հասցված իսրայելական հարվածը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։
«Իսրայելը նոր հանցագործություն է կատարել մարդկության դեմ՝ սպանելով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների, որոնք ապաստան էին գտել դպրոցում»,- նշվել է նախարարության հայտարարությունում։ Բացի այդ, Անկարան մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «հրադադարի բանակցությունները բոյկոտելու» ցանկության մեջ։