NEWS.am-ի տեղեկություններով՝ հերթական պրեմիում դասի բրենդն է գալիս Հայաստան։ Խոսքը հյուրանոցային ոլորտի համաշխարհային առաջատար բրենդներից մեկի մասին է:
Հետաքրքրական է, որ խոշոր՝ մոտ 90 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրն իրագործվելու է մայրաքաղաքից դուրս՝ ամենայն հավանականությամբ Հայաստանի հանգստյան գոտիներից մեկում։ Օգոստոսի 22-ին սպասվում է պաշտոնական հայտարարություն։ Այսպիսի մեծածավալ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա մարզի վրա՝ խթանելով տուրիզմի զարգացմանը, ստեղծելով հավելյալ աշխատատեղեր և մեծացնելով Հայաստանի տուրիստական գոտիների հաճախելիությունն աշխարհում։ Այս նախագծի բոլոր մանրասները պարզ կլինեն արդեն պաշտոնական հայտարարությունից հետո: