Արսեն Ավակովն արձագանքել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը պատասխանել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ը ՝ երկրի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկիին փոխարինելու համար դիտարկում է իր թեկնածությունը։ Հիմա արդեն պարզ է՝ ինչով էր զբաղված  ռուսական քաջարի  հետախուզությունը, երբ աչքաթող արեց Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակումը. «տեղեկատվական ռումբ» էին սարքում»,- գրել է Արսեն Ավակովը:

«Հայտարարության մեջ ամեն ինչ սիրուն էր` ամեն մի բառակապակցությունը: «Ամերիկացիները որոշել են փոխել», «վստահել են ՀԿ-ներին», «խորհրդակցել են Տիմոշենկոյի և Պորոշենկոյի հետ», «գտել են ավելի կառավարելի»… Լրիվ վրիպել են։ Ուկրաինական հասարակության մեջ չհաջողվեց բոց անել, բայց մեր զորքերն արդեն ինչ-որ տեղ են Կուրսկի դաշտերում են։

Դուք կարող եք շարունակել ձեր գործը. առաջին գծի տղաները կապի մեջ են, մենք քննարկում ենք՝ ինչով օգնել: Ռուսական հեռուստատեսությունը և առցանց հանրությունը տաքանում է տխմար նենգափոխումներով. զվարճանում են, էլի: Հուսով եմ՝ գերտաքացումից կայրվեն»,- սոցցանցերում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։

Spread the love