Արտաշատ բժշկական կենտրոնի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ այսուհետ ՝ Արտաշատի բժշկական կենտրոնը շարունակում է ժամանակակից մոտեցումներով մարզի ազգաբնակչությանը մատուցել որակյալ ու հասանելի բուժօգնություն:
Նույն աղբյուրի փոխանցմամբ Կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատական ծառայություններում տարեսկզբից լայն կիրառություն են գտել լապարասկոպիկ եղանակով իրականացվող վիրահատությունները, որոնք ապահովում են առավել բարձր ճշգրտություն և առավել որակյալ արդյունք:
Այս եղանակով վիրահատությունը հիվանդի համար ապահովում է նաև առավելագույն հարմարավետություն և քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է, հիվանդները շատ արագ են կազդուրվում, իսկ սպիներ գրեթե չեն մնում:
Ինչպես նաև Կենտրոնի փոխանցմամբ նույն կլինիկայի բաժանմունքի վարիչ, ճանաչված և փորձառու բժիշկ-գինեկոլոգ Արման Սահակյանի գխավորությամբ արդեն իրականացվել են արդյունավետ և բարեհաջող ելքով շատ վիրահատություններ՝ առողջություն պարգևելով բազում կանանց:
Նշված ծառայությունը հնարավորություն է տալիս մարզի բուժառուներին առանց մայրաքաղաք հասնելու, տեղում ստանալ որակյալ ու բարձրակարգ բուժօգնություն, բարդ ու դժվարին առողջական խնդիրներից ձերբազատվել և առողջանալ:
Լապարասկոպիկ եղանակով մեր կենտրոնում կատարվում են արգանդի, արգանդի խոռոչի և ձվարանների նորագոյացությունների հեռացում, Էնդոսկոպիկ եղանակով դիագնոստիկ վիրահատություններ:
Կենտրոնի հավելում է, որ կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը արդեն մի քանի տարի է, ինչ համալրվել է էնդոսկոպիկ տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս բաց վիրահատություններին զուգահեռ իրականացնել նաև լապարասկոպիկ և հիստերոսկոպիկ վիրահատություններ:
Լրատվություն