ՄԻՊ ներկայացուցիչներն անհետաձգելի այցով սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում են

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն: Այս մասին փոխանցում են ՄԻՊ գրասենյակից։

Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի:

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են կենտրոնում:

Spread the love