Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Դրա մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված զեկույցում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:
Նա նշել է նաև, որ Կուրսկի շրջանում ծանր մարտեր են ընթանում։
«Սակայն Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը և ավելի ու ավելի շատ ռուս գերիներ են վերցնում», – հավելել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը։