Վերլուծության համաձայն, որն իրականացրել է Աթենքի ազգային դիտարանի օդերեւութաբանական ծառայությունը, վերջին 8 տարում այրվել է Կնետրոնական Հունաստանի հարավարեւելյան հատվածի՝ Ատտիկայի անտառների երկու հինգերորդ մասը, տեղեկացրել է Kathimerini-ն։
Վերլուծության համաձայն՝ Ատտիկայում 13 խոշոր հրդեհների պատճառով այրվել է 45 000 հեկտար անտառ, ինչը կազմում է անտառածածկ մակերեսների 37 տոկոսը տարածաշրջանում։
2021թ. ոչնչացվել է մոտ 25 370 հեկտար անտառ, 2023-ին՝ 21 560 հեկտար։
Այս շաբաթ հրդեհը ոչնչացրել է 9 600 հեկտար անտառ։