Շաքարի օգտագործման կրճատումը կարող է իջեցնել կենսաբանական տարիքը

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել շաքարի քիչ օգտագործման եւ կենսաբանական տարիքի իջեցման միջեւ, տեղեկացրել է EurekAlert գիտական պարբերականը։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են առողջ սննդի երեք տարբեր ցուցանիշներ ազդում «էպիգենետիկ ժամացույցի» վրա։ Կենսաքիմիական  թեստը թույլ է տվել որոշել առողջական վիճակը եւ կյանքի տեւողությունը եւ հայտնաբերել, որ որքան մարդիկ ավելի լավ սնվեն, այնքան երիտասարդ տեսք կունենան նրանց բջիջները, գրել է «Գիտական Ռուսաստան» պորտալը։

«Դիետաները, որոնք մենք ուսումնասիրել ենք, համապատասխանում են գոյություն ունեցող հրահանգներին հիվանդությունների կանխման եւ առողջության ամրապնդման վերաբերյալ եւ ընդգծում են հակաօքսիդանտային եւ հակաբորբոքային սննդարար նյութերի արդյունավետությունը»,- ասում է հետազոտության առաջին հեղինակ Դորոթի Չիուն։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Հետազոտությունը առաջիններից մեկն է, որը ցույց է տալիս կապը շաքարի ավելացման եւ էպիգենետիկ ծերացման միջեւ, եւ առաջիննն է, որն ուսումնասիրել է այդ կապը միջին տարիքի կանանց հետերոգեն խմբում, ինչպես սեւամորթ, այնպես էլ սպիտակամորթ։

Աշխատանքն օգնում է խորացնել այն ընկալումը, որ շաքարը կործանարար ազդեցություն է ունենում առողջության վրա։ «Մենք գիտեինք շաքարի վատ ազդեցության մասին առողջության վրա։ Հիմա մենք գիտենք, որ դա նպաստում է էպիգենետիկ ծերացմանը եւ կրճատում կյանքի տեւողությունը»,- ավելացրել է հետազոտության համահեղինակ Էլիսա Էպելը (UCSF-ի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր)։

Հետազոտությանը մասնակցած կանայք տեղեկացրել են, որ միջինն օրական օգտագործում են 61,5 գրամ ավելացված շաքար։ Կաթնային շոկոլադի մեկ սալիկի մեջ պարունակվում է 25 գրամ շաքար, կոլայի մեկ շշում՝ 39 գրամ։ ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը խորհուրդ է տալիս չօգտագործել օրական 50 գրամից ավելի շաքար։

Գիտնականներն ուսումնասիրել են սնվելու մասին 342 կանանց գրառումները, որոնց միջին տարիքը 39-ն է եղել։ Հետո նրանք համեմատել են նրանց կերակրաբաժինը էպիգենետիկ ժամացույցի ցուցանիշների հետ, որոնք ստացվել են նրանց թքից։

Գիտնականները գնահատել են կանանց միջերկրածովյան տեսակի կերակրաբաժինը, որը հարուստ է հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ մթերքներով, հետո դիետայի հետ, որը կապված է քրոնիկական հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։

Ի վերջո, նրանք ուսումնասիրել են կանանց կերակրացանկը «Սննդարար նյութերի էպիգենետիկ ինդեքս» (ENI)  ցուցանիշով, որը հիմնված է սննդարար նյութերի վրա՝ հիմնված հակաօքսիդանտների կամ հակաբորբոքային պրոցեսների վրա։ Դրանց թվին են պատկանում А, С, В12 եւ Е վիտամինները, ֆոլատները, սելենը, մագնիումը, սննդարար նյութերը եւ իզոֆլավոնները։

Դիետաներից յուրաքանչյուրին հետեւելը կապված է եղել ավելի ցածր էպիգենետիկ տարիքի հետ, ընդ որում՝ միջերկրածովյան դիետան ամենաուժեղ կապն է ունեցել։ Հետազոտողները հայտնաբերել են, որ շաքարի ավելացմամբ մթերքների օգտագործումը կապված է եղել կենսաբանական ծերացման արագացման հետ անգամ առող սննդի առկայության դեպքում։

Հաշվի առնելով, որ այս էպիգենետիկ օրինաչափությունները, հավանաբար, շրջելի են, կարող է պարզվել, որ 10 գրամ շաքարից հրաժարումը կենսաբանական ժամացույցը հետ կշրջի 2,4 ամսով, ասել է հետազոտության համահեղինակ Բարբարա Լարայան։

Ուշադրության սեւեռումը կարեւոր սննդարար նյութերի բարձր պարունակությամբ եւ շաքարի ցածր մթերքների վրա կարող է մարդկանց մոտիվացիայի նոր միջոց դառնալ դիետոլոգիայի համար։

 

Spread the love