Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված

Աֆրիկյան միության առողջապահական հարցերով դիտորդական մարմինը երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված, տեղեկացրել է AFP-ը։

Բռնկումն ընդգրկել է  աֆրիկյան մի քանի երկրներ, մասնավորապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։

«Մենք հայտարարում ենք արտակարգ դրություն կապիկի ծաղկի բռնկման հետ կապված»,- հայտնել է Հիվանդությունների վեևահսկման եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնի ղեկավար Ժան Կասեյան օնլայն-ճեպազրույցում։

«Ներկայում դրանով վարակվել են հազարավոր մարդիկ ամբողջ մայրցամաքում»,- ասել է նա։

Անցած շաբաթ նախազգուշացվել էր, որ վիրուսային վարակի տարածման տեմպերը տագնապահարույց են։

Այս տարի մայրցամաքում գրանցվել է կապիկի ծաղկով վարակման ավելի քան 15 000 դեպք եւ մահվան 461 ելք։

Ծաղիկը փոխանցվում է սերտ շփման միջոցով եւ առաջացնում է գրիպանման ախտանշաններ եւ թարախակալումներ։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթեւ, բայց եւ կարող է սպանել։

Կոնգոյում բռնկումն սկսվել է էնդեմիկ շտամի տարածումից, որը հայտնի է որպես Clade I։

Կապիկի ծաղկի վիրուսը էնդեմիկ էր Աֆրիկայի որոշ մասեում տասնամյակներ շարունակ, 1970թ. Կոնգոի Դեմոկրատական Հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվելուց հետո;

2022թ. վիրուսի ավելի թեթեւ ձեւը տարածվեց ավելի քան 100 երկրներում, հիմնականում սեռական շփման միջոցով, ինչն ստիպեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը արտակարգ դրություն հայտարարել հանրային առողջապահության ոլորում։

10 ամիս անց ԱՀԿ-ն դադարեցրեց արտակարգ դրությունը՝ հայտնելով, որ ճգնաժամը վերահսկվում է։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ օգստոսի 4-ի դրությամբ, 2022թ. հունվարից Աֆրիկայում գրանցվել է կապիկի ծաղկով վարակվելու 38 465 դեպք՝ 1 456 մահացու ելքով։

 

Spread the love