Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+15+18, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+23,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,
Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +23+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+15+18, ցերեկը՝ +25+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24։