Հուլիսին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ

2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 53 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

«Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 25.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,

կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,

հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,

մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

շինարարության (բացառությամբ՝ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,

սպորտի, զվարճության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 12 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3 մլն դրամ տուգանք,

վարձույթի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք,

տնտեսական ապրանքների խանութում ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 հազար դրամ տուգանք,

այլ ոլորտներում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 26 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.5 մլն դրամ տուգանք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Spread the love