Հնդկաստանը մոտ 300 մլն դոլար կծախսի հեղեղումների հետեւանքների մեղմման համար

Հնդկաստանը  երկու տարվա ընթացքում մոտ 300 մլն դոլար կծախսի ջրային օբյեկտների ընդլայնման եւ դրենաժների կառուցման համար յոթ քաղաքներում, ներառյալ Մումբայը, Չեննաին եւ Բանգալուրը, որպեսզի մեղմի հեղեղումների հետեւանքները եւ պահպանի ջուրը, չորեքշաբթի Reuters-ին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը։

Հեղեղումները հնդկական քաղաքներում տեղի են ունենում յուրաքանչյուր մուսոնի հետ կապված, քանի որ ուրբանիզացիան հանգեցնում է քաղաքային լճերի չորացմանը։

Վերջին տարիներին այդ հեղեղումներին նախորդում է ջրի սուր անբավարարությունը, հատկապես Դելիում եւ Բանգալորում, որտեղ  ջրի երբեմնի մեծ պաշարները կրճատվել են։

Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչության երեք անդամներից մեկի՝ Կրիշնա Վատսի խոսքով՝ վերջերս հաստատվել են դաշնային կառավարության ծախսերը՝ ուղղված ջրային օբյեկտների կառուցմանը։

Moody’s ռեյթինգային գործակալությունը հունիսին նախազգուշացրել է, որ ջրի աճող դեֆիցիտը Հնդկաստանում կարող է ազդել նրա աճի վրա, որը, ըստ կանխատեսումների, կկազմի 7,2 տոկոս ֆինանսական տարվա ապրիլ-մարտին, ինչը ամենաբարձր ցուցանիշն է խոշոր տնտեսությունների շարքում։

Spread the love