Զբոսաշրջության կարևոր գրավականներից մեկը երկրում բարձրակարգ հյուրանոցների առկայությունն է: « Garden Inn » ռեստորան-հյուրանոցը , հավատարիմ մնալով հյուրերին առավելագույն բարձրակարգ ծառայություններ մատուցելու և նրանց պահանջները բավարարելու իր ռազմավարությանը , նշանակալից ներդրում ունի Սևանում զբոսաշրջության զարգացման և կայունացման գործում:
Շուրջ 7 տարի առաջ հիմնադրված ռեստորան-հյուրանոցային համալիրն այսօր արդեն Սևանի ափին համարվում է տարածաշրջանի առաջատար կառույցներից մեկը դրա մասին է վկայում օտարերկրյա բազմաթիվ զբասաշրջիկների հոսքը , ովքեր իրենց հանգիստ են վայելում այս հիասքանչ կենտրոնում:
Ռեստորանի կարևորագույն առավելություններից է նաև պրոֆեսիոնալ և բարձրակարգ սպասարկումը .հաճելի ու ջերմ մթնոլորտը համեմված է բարեհամբույր անձնակազմի պատրաստակամությամբ ՝ ապահովել հյուրերի անմոռանալի հանգիստը:
Տեղում հանգստացող օտարազգի հյուրերն իրենց բարձր գնահատականը հայտնեցին հյուրանոցի սպասարկումից, տարատեսակ համեղ ուտեստներ պատրաստողներից և տնօրինությունից մասնավորապես բարձրակարգ կարգապահության համար:
ՀԳ. Ստորև ներկայացված են զբոսաշրջիկների տպավորությունները նկարներով, ովքեր միանշանակ քայլում են աշխարհին համընթաց , աշխարհն էլ հաղորդակից է լինում իրենց, վայելելով ամառվա վերջին շունչը Սևանի չքնաղ ափին:
Կարինե Սարգսյան