Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդն ազատվել է արգելանքից, բայց նրան մեղադրանք է ներկայացվել

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդը արգելանքից ազատ է արձակվել, սակայն` կշարունակվի հետապնդման ենթարկվել:

Այսօր «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎ-ում պահվող տարեց տղամարդուն, սակայն ՁՊՎ-ում հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Տարեց տղամարդը, պարզվել է, ազատվել է արգելանքից:

ՔԿ-ից հայտնել են, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ արտառոց դեպքը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։ Տարեց տղամարդը ձերբակալվել էր`խուլիգանության կասկածանքով:

Spread the love