Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`օգոստոսի 25-ին, 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+17+19, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,

Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+34,

Արարատում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +24+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+20+22, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +27+29։

Spread the love