Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 116 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, վիրզվորվել է 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 6, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, կաշառակերության՝ 4, խուլիգանության՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման ու դատական ակտը չկատարելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Spread the love