Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Երևան, Հայաստան (30․08․2024թ․) – Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024թթ․ շրջափուլի ծրագրի մասնակիցներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը:

 

Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։

 

«Այսօր մենք բարի երթ ենք մաղթում «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլի մասնակիցներին։ 18 երկրներից ժամանած սփյուռքահայ մասնագետները մեկ տարի աշխատել են 19 պետական գերատեսչություններում՝ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Մեր ընդհանուր նպատակն է  ծառայել Հայաստանի բարօրությանը, և «իԳործ»-ն այդ նպատակի շուրջ համախմբվածության վառ օրինակն է։ Շնորհակալություն ձեր նվիրման և աշխատանքի համար: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանավարտների 80%-ը որոշում են կայացրել շարունակել իրենց կյանքը հայրենիքում։ Լիահույս եմ, որ այս մեկամյա փորձառությունը դրական առումով փոխել և դեռ կփոխի ձեր կյանքը», – նշել է Գլխավոր հանձնակատարը՝ դիմելով ծրագրի շրջանավարտներին։

 

 

 

 

 

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի շրջանավարտները՝ անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին։

 

Նշենք, որ Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակացությամբ շրջանավարտների մի մասը կշարունակի իր գործունեությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս մեկ տարով։

 

«իԳործ»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եզակի ծրագրերից է, որն ուղղված  է սփյուռքահայ մասանգետների ներգրավմանը Հայաստանի կառավարման համակարգում։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Այն յուրաքանչյուր տարի հնարվորություն է ընձեռում 50 սփյուռքահայ մասնագետի իր մասնագիտական ներդրումն ունենալ ՀՀ պետական կառավարման համակարգում։

 

 

For Immediate Release

Contact person: Amalya Karapetyan

E-mail: press.diaspora@gov.am 

Website:  http://diaspora.gov.am/hy

 

Armenian Diaspora Specialists – Graduates of the Fourth Cohort of “iGorts 2023-2024”

Yerevan, Armenia (30.08.2024) – The participants of the 2023-2024 “iGorts” program, who completed one year of professional service in the state administration system of the Republic of Armenia, received their certificates.

The certificate award ceremony was attended by RA High Commissioner for Diaspora Affairs Zareh Sinanyan, Minister of Labor and Social Affairs Narek Mkrtchyan, First Deputy Minister of High-Tech Industry Gevorg Mantashyan, Ministry of Defense Spokesperson Aram Torosyan, and Deputy Chairman of the Higher Education and Science Committee Harutyun Sargsyan.

“Today, we extend our best wishes to the participants of the fourth cohort of the “iGorts” program. Specialists from the Armenian Diaspora from 18 countries have spent a year working in 19 state entities, contributing professionally in education, science, digital technologies, healthcare, tourism, and other sectors. Our shared goal is to contribute to Armenia’s prosperity, and “iGorts” is a shining example of unity around this mission. Thank you for your dedication and hard work. I’m pleased that 80% of the program graduates have chosen to continue their lives in their homeland. I sincerely hope that this one-year experience has positively impacted and will continue to impact your lives,” said the High Commissioner, addressing the program’s graduates.

During the event, the graduates also gave speeches, reflecting on the opportunities provided by the program and expressing their gratitude to the organizers.

Thanks to the financial support of the H. Hovnanian Family Foundation, some of the graduates will continue their work in Armenia’s state administration system for another year.

The “iGorts” program, an initiative of the Office of the High Commissioner for Diaspora Affairs, was launched in 2020. It offers the opportunity for 50 Diaspora Armenian specialists each year to contribute their expertise to Armenia’s state administration system.

 

 

 

Пресс-релиз

Контакты для СМИ: Амалия Карапетян 

Эл. почта: press.diaspora@gov.am 

Сайт: http://diaspora.gov.am/ru

 

Армянские специалисты диаспоры

выпускники четвертого потока «iGorts 2023-2024»

 

Ереван, Армения (30․08․2024 г.) – Состоялась церемония закрытия и вручения сертификатов выпускникам программы «iGorts 2023-2024», в рамках которой в течение одного года они вели профессиональную деятельность в государственных учреждениях Республики Армения.

 

На церемонии закрытия участников программы присутствовали главный уполномоченный по делам диаспоры РА Заре Синанян, министр труда и социальных вопросов РА Нарек Мкртчян, первый заместитель министра  высокотехнологической промышленности Геворг Манташян, заместитель министра экономики РА Нарек Овакимян, пресс-секретарь министерства обороны РА Арам Торосян, заместитель председателя Комитета по высшему образованию и науке МОНКС РА Арутюн Саргсян.

 

«Сегодня мы проводим четвертое поколение «iGorts». Участники из 18 стран мира в 19 госорганах за год разработали программы в сферах образования, науки, цифровизации, здравоохранения, туризма и т.д.  Наша общая цель – благополучие Армении, и «iGorts» является ярким примером сплочения вокруг этой цели. Спасибо за вашу преданность делу. Радует, что 80% выпускников программы приняли решение остаться на родине. Я надеюсь, что этот годичный опыт изменил и продолжает менять вашу жизнь в лучшую сторону», – сказал главный уполномоченный.

 

На церемонии также выпускники рассказали о том, что им дала программа, какой для них была жизнь на родине и поблагодарили организаторов программы.

 

При финансовой поддержке семейного фонда Г. Овнанян часть участников продолжат свою работу в государственной системе страны еще на один год.

 

Напомним, что «iGorts» – эксклюзивная программа нашего Офиса по привлечению армянских специалистов диаспоры в работу государственных органов страны. Первый набор участников программы был в 2020 году. С тех пор, она дает возможность ежегодно 50-ти армянам диаспоры внедрять свой профессиональный опыт в работу государственных структур Республики Армения.

 

Spread the love