Թուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար. Bloomberg

Թուրքիայի իշխանությունները BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշել է գործակալությունը, այս կերպ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

Spread the love