Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կազմել է 387.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.51 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.09 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում է 429-437 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.83-4.34 դրամով, վաճառվում է 4.42-4.61 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384-485 դրամով, վաճառվում՝ 388-388.5 դրամով:

Եվրոն գնվում է 425 դրամով, վաճառվում է 429 դրամով:

Ռուբլին գնվում է 4.28 դրամով, վաճառվում է 4.35-438 դրամով:

Spread the love