Գիտնականները նշել են, որ երբ բանը հասնում է ջրային հավասարակշռության պահպանմանը, չգազավորված եւ գազավորված ջրերը միատեսակ օգտակար են։ Բացի այդ, ապացույցներ չկան, որ գազավորված ջուրը վնասում է ոսկորները կամ ատամները։ Բարձր թթվայնության պատճառով գազավորված ջուրը իսկապես կարող է փափկացնել ատամի էմալը, բայց այդ էֆեկտը շաքարի եւ ցիտրուսների բարձր պարունակությամբ հյութերում ավելի արտահայտված է։
Հետազոտողների խոսքով՝ երբեմն ջուրը կարող է դառնալ ստամոքսի խանգարման պատճառ։ Դա կապված է գազերի կուտակման հետ, որոնք կարող են որովայնի փքում, սպազմ եւ անհարմարություն առաջացնել։ Հիպերակտիվ միզապարկ ունեցող մարդկանց մոտ այդ ջրի բարձր թթվայնությունը կարող է նաեւ վատացնել միզահեռացման համակարգի աշխատանքը։
Այնուամենայնիվ, առողջ մարդու օրգանիզմին գազավորված ջուրը վնաս չի պատճառում։ Գիտնականները նաեւ համոզված են, որ չարժե վախենալ սննդի հետ ջուր խմելուց։ Ջուրը չի ավելացնում ստամոքսահյութը եւ չի խանգարում մարսողության պրոցեսներին։