Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է:Հիշեցնենք, որ Սիդնեյում, օգոստոսի 16-ին, Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մեկ ամիս է ինչ, ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և ներկա դրությամբ այն արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի: Ֆիլմի հայստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում՝: ‹‹Գթության ոսկե շղթան›› պատմություն է փրկվածների մասին նաև պատմություն այն մարդկանց, ովքեր արձագանքեցին ցեղասպանվողների հուսահատ ճիչին և օղակ առ օղակ ձգեցին գթության ոսկե շղթան ողջ երկրագնդի վրայով: Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ԱՆԶԱԿ ստորաբաժանման զինվորների անձնազոհության և այդ հեռավոր երկրների բնակիչների գթասրտության շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին շուրջ 60 000 հայեր, ասորիներ և հույներ: Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան՝ Վերնոն Ուելսը: Պատմաշարը ներկայացնում են. Ճանաչված պատմաբաններ, ցեղասպանագետներ և անկախ հետազոտողներ՝ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից: Հայաստանյան կողմից, ֆիլմի խորհրդատուն է՝ ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։ Ցուցադրության մուտքը՝ հրավիրատոմսերով: Ֆիլմի մասին հավելյալ տեղեկության համար՝ Թրեյլեր.
https://vimeo.com/manage/