Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 83 դեպք. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, թմրանյութի հայտնաբերման և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու զորակոչից խուսափելու՝ 6-ական, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, բնակարանային գողության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և կանխամտածված սնանկության՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթելու, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, ինքնիրավչության, ինքնավնասման, երեխայի կյանքին անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ և խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ազատությունից ապօրինի զրկելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Spread the love