Եղանակը Հայաստանում

Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 5-ի երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին , հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝  +16+18, ցերելը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,

Տավուշում գիշերը՝  +12+17, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+16+18, ցերեկը՝ +29+34,

Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+25։

Spread the love