Ամիօ բանկն ամփոփել է իր մեկնարկային «Ամիօ ժամանակաշրջան» կրթական բարեգործական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 100% փոխհատուցում:
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՄՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ , ԲՊՀ և ՀԱԱՀ հետաքրքրված ուսանողները մասնակցել են նախապես սահմանված 3 մրցութային փուլերի, որի արդյունքում 800 դիմորդներից ընտրվել են 25 լավագույն մասնակիցները։
Բանկում հպարտությամբ հյուրընկալեցին ծրագրի հաղթողներին:
Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարները, հաղթողները և ծրագրի գործընկերները: Հանդիպման ընթացքում մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր, նրանք ծանոթացան բանկի ղեկավարների հետ և բանկում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հնարավորություններին:
Բանկի կողմից շատ սիրված նախագիծն ամփոփվեց ջերմ և ընկերական միջավայրում:
Ծրագիրն իրականացվում էր առաջին անգամ, և այն հիմնարար քայլ էր բանկի ԿՍՊ ռազմավարության կայացման գործում:
Ամիօ էրա, կրթությունը հնարավորություն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: