Հաստատվեց հյութերի, կոսմետիկ միջոցների, պահածոների, յուղերի, շոկոլադի դրոշմավորման փորձնական ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիտում հաստատեց ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը:

Հիմնավորման մեջն նշվում է, որ ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում «ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014-ից գործող դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։

Հյութերը, կոսմետիկ միջոցները, պահածոները, յուղերը, շոկոլադը և մի շարք այլ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։

Այս որոշմամբ առաջարկվում է հաստատել հյութերի, կոսմետիկ միջոցների, պահածոների, յուղերի, շոկոլադի և մի շարք այլ ապրանքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։

Որոշման իրականացումը հանգեցնելու է հետևյալը արդյունքների՝

պետական բյուջեի ծախսերի կրճատում,

հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա,

տեսանելի հեռանկարում ունենալ մեկ դրոշմապիտակիձ և ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը,

համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից /կամ ներմուծումից/ մինչև սպառում,

ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ,

ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով։

Հնարավոր կլինի շատ ավելի ճշտգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։

Spread the love