Ջրվեժ խոշորացված համայնքը Կոտայքի մարզի զարգացող բնակավայրերից է, որին դժվար է համարել բնակավայր (գյուղ):Այն մայրաքաղաքի սրտում է և կարծես թե նրա թաղամասերից մեկն է որովհետև ունի մայրաքաղաքին չզիջող ենթակառուցվածքներ ( բարեկարգ փողոցներ և այլն), բայց այսպիսով Ջրվեժը միաժամանակ Կոտայքի մարզի մյուս համայնքներից մեկն է իր խոշորացված գյուղական բնակավայրերով, միաժամանակ նա մարզի դինամիկ զարգացող կենտրոններից է, համայնքային նշանակության այլ խնդիրների բարեփոխման առանցքային իր նոր ծրագրերով:
Այս ֆոնին պետք է արձանագրենք, որ ջրվեժցիների բնորոշմամբ հենց այդպիսի պետականամետ ու կառուցողական համյանքապետ է Սանթրոսյանը , ով իրականացնում է իր և համայնքի առջև դրված խնդիրները, որոնք երկար ժամանակ իրենց լուծմանն էին սպասում: Հիշեցնենք, որ վերջինիս համայնքապետ դառնալուն զուգահեռ շատերն այսպիսի դրական տեղաշարժերի չէին սպասում արագ ու հետևողական աշխատանքների իրականացմամբ, բայց շատ կարճ ժամանակում պարզ դարձավ վերջինիս ունակությունները համայնքային նշանակության խնդիրների կարգավորմամբ: Նա լավ տիրապետում է ՏԻՄ օրենքին, խոշորացված համայնքի երեք՝ Ջրվեժ, Զովք, Զորաղբյուր համայնքների բոլոր հիմնախնդիրներին։ Հետևողական է ու պահանջկոտ։Եվ դրանք սովորական գովեստի բառեր չեն այլ փաստեր,-ասաց, ջրվեժցի տարեց մի կին, ով պնդեց, որ համայնքապետի պաշտոնավարման տարիները թեպետ երկար չեն , սակայն նա այս կարճ ժամանակահատվածում իրականացրել է համայնքային նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք աննախադեպ էր թվում իրականացնել շատերի համար նույնիսկ անհնրաին:
Եվ որպեսզի մեր և ջրվեժցիների նկարագրածը մերկապարանոց չհնչի մենք այս ֆոնին զրուցեցինք Ջրվեժ համայնքի ղեկավար ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Սանթրոսյան Ջրվեժը մայրաքաղաքում է բայց միաջամանակ նա Կոտայքի մարզի առաջատար համայնքներից մեկն է հարվում, ո՞րքանով է դժվար այդ չափորոշիչը պահպանել:
- Դուք ճիշտ եք նկատել իրապես մենք համայնքի ազգաբնակչության և ավագանու հետ միասին այնպես ենք կազմակերպում, որպեսզի Ջրվեժը և նրան միավորված բնակավայրերը հնարավորություն ունենան հավասարաչափ զարգանան , որտեղ իրականացվեն առանցքային դերակատարություն ունեցող այն ծրագրերը ,որոնք առաջնահերթ են տվյալ տարածաշրջանի ենթակառուցվածքների և թե նրա ազգաբնակչության համար: Այս առումով մեր նպատակաուղղված աշխատանքներն արդեն իսկ տվել են դրական արդյունքներ:Ծրագրերի մի մասն իրականացվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով և համայնքի բյուջեի համաֆինանսավորմամբ:Մեր ազգաբանկչությունն իր զբաղվածությունն ապահովում է մայրաքաղաքում նրան մոտ լինելու և ինչպես արդեն գիտեք ենթակառուցվածքների և հասանելիության համատեղելիությամբ:Համայնքը մշտապես աշխատանքներ է իրականցնում , որպեսզի մեր ազգաբանկչության կենսամակարդակը մոտիվացնի մայրաքաղաքին:Իրապես այդ ամենը պահանջում է մեզանից մշտապես ջանքերի համլրում և զարգացմանն ուղղված աշխատանքներ, որոնք պահպանում են այնպիսի դինամիկ ընթացք, որը կարողանում է մարզի ամենազարգացած համայնքներից մեկը համարվել:
-Պարոն Սանթրոսյան այս պայմաններում ի՞նչպես եք լուծում հատկապես հասարակական տրանսպորտի հարցը:
-Ներհամայնքային խնդիրներ բնականաբար լինում են, բայց յուրաքանչյուր փոփոխությունների մենք կառավարում ենք: Ձեռնամուխ ենք լինում համապատասխան միջոցներ ձեռնարկել խնդիրները կարգավորելու համար:Մասնավորապես վերջերս առաջացել է մի խնդիր , որը կապված է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կառավարման փոփոխություններով՝ (միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսով) մինչ փոփոխությունը մեր ազգաբնակչությունը օգտվում էր մայրաքաղաքի 9 համարի միկրոավտոբուսից , որը հասնում էր մինչև մեր համայնքի կերնտոն՝ հիմա միկրոավտոբուսը (գազել) հանել են ՝ երթուղին սպասարկում է ավտոբուսը, որն էլ համայնք չի մտնում: Ջրվեժը չնայած հարակից լինելով Երևանին , սակայն միաժամանակ այս օրերին ունի հասրակական տրանսպորտի հետ կապված խնդիրներ, որոնք առաջացնում են դժվարություններ ջրվեժցիների համար հատկապես մեր ուսանողների և աշխատողների շրջանում, որոնք առավոտյան ժամերին շտապում են իրենց գործերին:Ստեղծված իրավիճակը տնտեսվարողը մեկնաբանում է, որ տնտեսապես եկամտաբեր չի և վերջ , սակայն մյուս կողմից մեր համյանքը սահմանակից է Նորքի- 8 րդ և 5 զանգվածների խաչմերուկին և Մայր Հայաստան թաղամասին, որի արդյունքում մեր համայնքի միջնամասում ապրող ազգաբնակչությունը պետք է 1,5 կմ քայլեն , որ հասնի որևէ կանգառի: Մենք խնդրի լուծման հետևից գնում ենք և դրանով պայմանավորված մասնավորապես բանակցություններն ընթանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ղեկավարի հետ, որպեսզի րոպե առաջ խնդրին լուծում տրվի:
-Այս օրերին մի քիչ դժվար է ասել, սակայն ընդհանրապես ի՞նչպես է ապրում Ջրվեժն ու ջրվեժցին:
-Ջրվեժցիները աշխատասեր և տոկուն են , ովքեր ապրում են բավական ռիթմիկ ռեժիմով, սակայն ջրվեժցին ապրում է, ոչ ամբողջությամբ գյուղին բնորոշ առօրյայով, ես կարծում եմ , որ դա ունի իր հիմանվոր պատճառները:
Ջրվեժում քիչ են գյուղատնտեսական աշխատանքով զբաղվողները հաշվի առնելով , որ հողատարածքները քիչ են, որոնք ի սկզբանե(խորհրդային տարիներից՝ բաժանելիս) բերի չեն համարվել հողագործությամբ զբաղվելու համար, սակայն մի քանի տնտեսություն այնուամենայնիվ կան, ովքեր զբաղվում են՝ մեր սիրելի բարեկամ եզդի ազգային փոքրամասնությունն է, ովքեր զբաղվում են անասնապահությամբ: Իսկ հողագործությամբ չենք զբաղվում չունենք ռեսուրսներ(ոռոգման ջուր) և բացի դա ինչպես , որ արդեն գիտեք մեր հողերը գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված չեն:Ուստի մեր ազգաբնակչությունը նման աշխատանքով զբաղվելու փորձ էլ չունի , սակայն մեր ջրվեժցիները իրենց եկամտի աղբյուրն ու զբաղվածությունը գտնում են այլ ոլորտներում քանի-որ մայրաքաղաքին ամենամոտ գյուղական համայնքն է , նրանք ապահոված են իրենց մասնագիտական և այլ աշխատանքներով:Բացի այդ մեր համայնքում ևս կան բազմաթիվ հանրային սննդի օբյեկտներ, ռեստորաննե,ր արագ սննդի կետեր, խանութներ և այլ ենթակառուցվածքներ որոնք հնարավորություն են տալիս մեր ազգաբնակչությանը լուծել հենց տեղում իրենց զբաղվածության հարցը:
Մեր բնակիչը ապրում է ինչպես մայրաքաղաքի ազգաբնակչությունը, որոնց կենսամակարդակի չափորոշիչները գրեթե նույնն է , սակայն միաժամանակ մեր գյուղական համայնքի համար բարդ է այն մշտապես պահպանել, սակայն մենք ջանք ու եռանդ չենք խնայում Ջրվեժի առօրյան բարեկեցիկ և գրավիչ դարձնելու համար, որի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ասֆալտապատ փողոցներ, գիշերային լուսավորություն, բարեկարգ խաղահրապարակ, մանկապարտեզներ և այլն , որոնք խթանում են բարեկեցիկ և մրցունակ պահպանել մեր համայնքը:
–Խոսեցինք մանկապարտեզներից. գիտենք, որ ընթացիկ տարում զգալի աշխատանքներ են տարվել մանկապարտեզների կառուցման և բարեկարգման գործում:Կմանրամասնե՞ք մի փոքր:
-Ջրվեժում արդեն գործում է բարեկարգ և ժամանակակից մանկապարտեզ, որը խարհիդային տարիներից ի վեր չէր գործում: Նախորդ տարի՝ կառավարության սուբվենցիոն ծրագրով և մեր համայնքի համաֆինասավորմամբ կայացավ դարակազմիկ մի աշխատանք , որին վաղուց էինք սպասում:Օգոստոսի մեկից գործարկվեց մանկապարտեզը, որը մեր սիրելի ծնողներին տրվեց հնարավորություն, որպեսզի նրանց փոքրիկները նույնպես հնարավորություն ունենան իրենց մանկությունը կերտել մի հաստատությունում, որտեղ բոլոր նախադրյալները ապահոված են կրթելու և դաստիարակելու մեր մատաղ սերնդին: Մենք հոգացել ենք համայնքում բարեկարգ և բարեկեցիկ մանկապարտեզ ունենալու բոլոր գործերը (գույք, պարագաներ և այլն), որի արդյունքում այսօր գործում են 5 և հետագայում այն ընդլայնելով հասնելու է 8 խմբանոց մանկապարտեզի, որը մեր վաղեմի երազանքն էր:Այլևս մեր երեխաները կունենան շուրջտարին գործող մանկապարտեզ, որն այդ տոնը նրանց պարգևեց մասնակից դարձնել վաղվա զարգացող ապագային:
–Պարոն Սանթրոսյան ի՞նչպես եք կարողանում ներկա իրավիճակով պայմանվորված համյանքի բյուջեն (սեփական եկամուտները)համալրել և իրականացնել համայնքի առջև դրված խնդիրները:
-Բնականաբար աշխատանքը դժվար է ինչպես գիտեք վեջին շրջանում մեր ազգաբնակչությունը դարձել է պահանջատեր, սակայն իրավատար չէ , հաճախ շրջանցում են իրենց պարտականությունների համայնքի առջև, մոռանալով այն պարտավորությունները , որոնց ձևավորման արդյունքում է կայուն զարգանում համայնքը և լուծում են ստանում համայնքային նշանակության այնպիսի խնդիրներն ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը, որոնք կախված են մեր ազգաբանկչության քաղաքացիական գիտակցությունից, որի բարձրացման դեպքում մենք կարող ենք ունենալ մեր ցանկությունների և ակնկալիքների կերտող համայնքը:Այս առումով մենք դեռ անելիքներ շատ ունենք այսօր քանի-որ մեր ազգամբակչությունը պարտքեր ունի ՝ փոխարենը պահանջները մեծ են համայնքապետարանից, սակայն մենք պետք է վարվենք մեր համայնքի հետ ինչպես մեր տունը:
– Ի՞նչպես կներկայացնեք համայնք–մարզպետարան գործակցությունը:
– Մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ մարզում իրականացվող յուրաքանչյուր ծրագրերի իրականացմանը քննարկումներից մինչև նախագծի ավարտական փուլ մշտական ուշադրության կենտրոնում է, նա որպես ղեկավար, գործընկեր մշտապես մեր կողքին է իսկ որպես մարզպետ քաջատեղյակ է մարզի բոլոր խնդիրներին հաշվի առնելով , որ նա եղել է համայնքապետ շատ լավ գիտակցում և տիրապետում է ենթակառուցվածքներին և ցանկացած նար խնդրին և դրանց լուծման համար առաջարկում է իր տեսլաականը:
Հ. Գ. Ի դեպ նախորդ տարի բռնի տեղահանված մեր արցախահայությանը Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը կազմակերպել է նրանց համար հնարավորն ու անհնարինը Ջրվեժ համայնքում մեր հայրենակիցների ընդունելությունն ու տեղավորումը հավուր պատշաճի համակարգելու ուղղությամբ։ Նրա ղեկավարությամբ` այս հսկայական և ամենապատասխանատու գործընթացին կամավորության սկզբունքով լծվել են համայնքային ենթակայության հաստատությունների ամենատարբեր աշխատակիցներ և նաև ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր ջրվեժցիներ` համայնքից և մյուս բնակավայրերից։
Առաջին իսկ օրվանից` նա նաև իր անձնական և ընկերական կապերի շնորհիվ իր աջակցությունն է ցուցաբերում` մեր հայրենակիցների կեցության և տեղավորման խնդիրների լուծման գործընթացին։
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ