Ամերիկացի լրագրողն ասել է, որ ինքն «ավելի շուտ աշխարհը կազատեր Նեթանյահուից, քան ՀԱՄԱՍ-ից»

Chicago Sun-Times-ի սյունակագիր Նիլ Սթայնբերգն այս շաբաթ գրել է, որ ավելի շուտ աշխարհը կազատեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, քան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից:

Վերջերս Գազայում Իսրայելի պատերազմի սարսափները դատապարտող սյունակում Սթայնբերգը նշել է իր համոզմունքը, որ Նեթանյահուն ավելի կործանարար ուժ է, քան պաղեստինյան խմբավորումը, որը 2023թ.-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելում սպանեց և առևանգեց մոտ 1500 մարդու։

«Եթե ես ընտրություն ունենայի ՀԱՄԱՍ-ից ազատվելու և Նեթանյահուից ազատվելու միջև, ես կընտրեի Նեթանյահուին», – նշել է Սթեյնբերգը՝ պատմելով վերջերս Դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ Նեթանյահուի վարչակազմի անդամի հետ ունեցած զրույցի մասին:

«ՀԱՄԱՍ-ի փոխարեն միշտ կլինի մեկ այլ ահաբեկչական խմբավորում։ Բայց ես չեմ կարծում, որ Իսրայելը կարող է ավելի վատ առաջնորդ ունենալ, քան Նեթանյահուն», – ասել է նա իսրայելցի պաշտոնյային, որը հետո «շրջվել և հեռացել է»:

«Այնքանը երկխոսության համար», – մեկնաբանել է Սթայնբերգը՝ ենթադրելով, որ հակամարտության երկու կողմերի մարդիկ չեն ցանկանում պատերազմի մասին դժվար խոսակցություններ վարել:

Spread the love