Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել երեք չվերթ: Այս մասին տեղեկանում է Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջից:
Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետովո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի», -հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի քարտուղար Արտեմ Կորենյակոն։