Սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է հարավարևմտյան քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ արագությամբ։ «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+30,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,
Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,
Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներումում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+32,
Արարատում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+27: