Պեսկովը Հարիս-Թրամփ բանավեճն ամերիկացի ընտրողների հոգսն է անվանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճը ամերիկացի ընտրողների հոգսն է, իսկ Ռուսաստանն իր հոգսերը, ձեռքբերումներն ու խնդիրներն ունի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այս ամենը հավանաբար ամերիկացի ընտրողների հոգսն է, նրանք պետք է գնահատական տան իրենց թեկնածուներին, ոչ թե մենք: Մենք ունենք մեր հոգսերը, մեր ձեռքբերումներն ու մեր խնդիրները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ում Հարիս-Թրամփ բանավեճի մասին հարցին։

Երեքշաբթի օրը հանրապետական ​​թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից փոխնախագահ Քամալա Հարիսը առաջին նախընտրական բանավեճն են անցկացրել։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

 

Spread the love