ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (նվազել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.39 դրամ (նվազել է 1.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 419-425 դրամով, վաճառվում է 430-435 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.77-4.21 դրամով, վաճառվում է 4.28-4.78 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 486 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 430 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.27 դրամով: