2023-ին տեղի ունեցածը ցեղասպանnւթյnւն էր, որը կարող էր շարունակվել հենց ՀՀ-ում. Օկամպո

Ցեղասպանությունը էթնիկ խմբի ներկայացուցիչների դեմ հանցագործություն է ու կապ չունի հանրապետություն էր, թե համայնք էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Ցեղասպանությունը հարձակլում է էթնիկ խմբի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել կամ տեղահանել: Ցեղասպանությունը չի պահանջում անպայման սպանել:

Հայերը ցեղասպանություն ասելով՝ հիշում են 1915 թվականի դեպքերը։ Բայց այլ հարակից ձևեր էլ կան։ Պարտադիր չի սպանվեն, որ կոչվի ցեղասպանություն։ Կարող են լինել այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են էթնիկ խմբի ոչնչացմանը, տեղահանմանը։ Չմոռանանք շրջափակումը։

Այն փաստը, որ ԼՂ հայերը այնտեղից գնացել են, շատ հստակ ցույց է տալիս, ակնհայտ էր, որ Արցախից մարդիկ փախչում էին իրենց կյանքը փրկելու համար։ Ակնհայտ էր, որ եթե մնային, կսպանվեին»,- ասաց Օկամպոն։

«Հայերը պետք է հասկանան՝ 2023 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որը կարող էր շարունակվել հենց Հայաստանի տարածքում։ Արթնացեք։ Սա դեռ տեղի ունեցող ցեղասպանություն է։ Անհրաժեշտ է դադարեցել։ Դա մեր ընդհանուր առաջադրանքն է»,- ընդգծեց Օկամպոն:

Spread the love