Պեսկով․ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց այն ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է իր շահերով

ԱՄՆ-ն բացահայտ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, սակայն Անկարան գործում է բացառապես իր շահերից ելնելով, այդ թվում՝ զարգացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի Հանրապետության վրա՝ չխորշելով տնտեսության համար հետևանքներով վախեցնելուց», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ Անկարան «շարունակում է առաջնորդվել բացառապես սեփական շահերով, այդ թվում՝ զարգացնելով առևտրատնտեսական և այլ համագործակցությունը Մոսկվայի հետ»։

 

Spread the love