Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ժամը 14:00-ին Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հայ գործընկերոջը կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։