Ամռան մի երեկո անկողնում պառկած ժամանակ 59-ամյա Նայջել Հանթի փորը սարդ է կծել: Որոշելով, որ դա պարզապես մաշկի թեթև գրգռում է, պատուհաններ տեղադրող Հանթը շարունակեց իր առօրյա գործերը, այդ թվում՝ հանգստանալու մեկնեց Եգիպտոս:
Սակայն ճանապարհորդությունը շուտով վերածվեց գիշերային մղձավանջի։ Իր արձակուրդից մի քանի օր անց Հանթը ծանր հիվանդացավ և նկատեց, որ սարդի խայթոցի տեղը սկսում է մեծանալ։
Նա, ի վերջո, գնաց հիվանդանոց, որտեղ ախտորոշեցին, որ նա նեկրոտիկ ֆասցիիտ ունի: Սա հազվագյուտ վարակ է, որի դեպքում մաշկի և մարմնի փափուկ հյուսվածքի վերքը, օրինակ՝ սարդի խայթոցից հետո, վարակվում է մանրէներով:
Բազմանալու ընթացքում այս մանրէները տոքսիններ են արտադրում, որոնք ախտահարում են շրջակա հյուսվածքները։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել Հանթի փորի մահացած մաշկն ու հյուսվածքները: