«Թրավելինգ դոքթորս» ՀԿ-ի հետ համագործակցելը դրական  ազդեցություն ունի  նորություններին ծանոթանալու  և փորձի փոխանակման տեսանկունից.Անուշավան Վիրաբյան

 

Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանում տեղի ունեցավ «Վնասվածքային ընդլայնված կենսապահովում» թեմայով դասընթաց, որը վարում էին ԱՄՆ և Մեքսիկայից ժամանած, ինչպես նաև հայաստանյան լավագույն բժիշկ-հրահանգիչները։ Նրանց բոլորին մեկ ծրագրի շուրջ համախմբել էր վնասվածքաբան-օրթոպեդ Վաչե Համբարձումյանը, ով բժիշկների վերապատրաստման բազմամյա փորձառություն ունի։

Դասընթացին ներկա էին մոտ տասնյակ բուժհաստատությունների և Երևանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ բժիշկները։ «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպությունն այսօրինակ դասընթացներ է ունենում տարեկան մի քանի անգամ՝ Հայաստան հրավիրելով ոլորտային լավագույն մասնագետներին։ Նախորդող երկու օրերին բժշկական մանեքենների կիրառմամբ՝ բժիշկները փորձարկեցին միջամտություններ, դիտարկեցին պրակտիկ աշխատանք, իրականացրեցին փորձի փոխանակում և քննարկեցին լավագույն փորձի տեղայնացման հնարավորությունները։

Տարիներ շարունակ վերապատրաստելով և նպաստելով բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ այժմ «Թրավելինգ դոքթորս»-ը նպատակ ունի ինստիտուցիոնալացնել ծրագրերը՝ համագործակցելով ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ։ Առաջիկայում պլանավորվում է իրականացնել ավելի լայնամասշտաբ ծրագրեր՝ ներգրավելով ավելի մեծ թվով բժիշկների և գործընկեր կառույցների։

Հիշեցնենք, որ դասընթացներին մասնակցած  բժիշկներից ոմանք փորձառու և մասնագիտական հետագիծ թողած  անձիք էին, մասնավորապես /Զրույց/ լրատվականին հետաքրքրեց ՝ Երևանի  «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ սրտաբանության և թերապևտիկ ծառայության գլխավոր մասնագետ ՝ Վիրաբյան Անուշավանի մասնակցությունը և  նրա կարծիքը դասընթացի մասին:« Գիտեք բժշկագիտությունը արագ զարգացող մասնագիտություն է և նոր տեխնոլոգիաների հնարավորություն , նորություններին, ուղեցույցներին  պետք է ծանոթանան յուրաքանչյուր  մասնագետ ՝ հատկապես «Շտապ բուժօգնության» ծառայության մասնագետները:Կարծում եմ, որ մասնագետները պետք է ծանոթանան ժամանակակից մոտեցումներին բուժառուներին  պատշաճ մոտեցում ցուցաբերելու  հետ կապված, դա պարտադիր է և կարևոր առաջնային բուժօգնությունը նպատակային հասցնելու համար», -նկարագրեց բժիշկը և հավելեց, որ«Թրավելինգ դոքթորս» ՀԿ-ի հետ համագործակցելը դրական  ազդեցություն ունի  նորություններին ծանոթանալու  և փորձի փոխանակման տեսանկունից, որը վերաբերվում  է թե՛ բուժքույրերի, թե՛ վարորդների և բոլոր այն ոլորտներին, որոնք ներգրաված են  բուժօգնության մեջ:Ես ողջունում եմ նախաձեռնությունը:

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

Spread the love