Հայաստանը ՀՀԿ-ի օրոք նախատեսում էր գնել մոտ 2 500 անօդաչու՝փոխարենը Փաշինյանը նախընտրական դիվիդենտ է փախցնում «խաղաղություն»անվան տակ.Մամիջանյան

Այսօր Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցին  ՔՊ  խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը  /Խաղաղության/ պայմանագրի վավերացման շուրջ ասաց,-  «մենք քայլեր ենք արել, որոնք բխում են Նոյեմբերի 9-ին եռակողմ ամրագրված պայմնագրից, մինչդեռ Ադրբեջանը  փաստաթղթի 16 կետանոցմասից փորձում է  հանել իրեն ոչ շահեկան կետերը»:Այսպիսով ստացվում է, որ մեր կողմից   Տավուշի մարզի գյուղերի զիջումը միակողմանի է և  մեր սուվերեն տարածքից շուրջ 200 քկմ. խլած Ադրբեջանը դեռևս փորձ չի անում լքելու այն: Իսկ Խաղաղության փաստաթուղթը  դա պարզապես մի թուղթ է , որը դիվիդենտ է ՔՊ կուսակցության համար 2026 թվականի ընտրություններին ընդառաջ: Իշխանությունը քանի-որ չի բացում փակագծերը և խաղաղության պայմանգրի կետերը չի հրապարակվում , որ կետերն են  Ադրբեջանին շահեկան կամ  որը ոչ :Ընդդիմադիր խորհրդարանական պատգամավոր Հայկ Մամիջանյանը  progressarmenia.com-ին ի պատասխան ասաց,-«Ուղղակի մեր ժողովուրդը պետք է լսի այն ինչ ասում են մեր երեսփոխանները, վարչապետը  և քաղաքացիները պետք է հիշեն 2020 թվականի պատերազմը, մեր գերիներին, զոհերին, կորցրած Արցախը, Եռաբլուրը,  կորուստները և հետևությւոն անեն թե ում են ընտրել և ուր է տանում այս վիճակը եթե շարունակեն իրենց գործը այս իշխանությունները»: Իսկ մեր ռազմամթերքի մասին ՝ մինչ 2020 թվականը պետք է համալրվեր 2500 ԱԹՍ-ներով ՝ նվազագույն կեսը, ավելացրեց պատգամավորը: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վերազինման համար, ըստ մեր իշխանության պլանի, նախատեսվում էր գնել մոտ 2 500 անօդաչու թռչող սարք։ Դրանց մոտ կեսը պետք է տեղ հասցվեին եւ Զինված ուժերին տրամադրվեին արդեն 2020թ.։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ ընթացքում իշանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որը հետագայում չգիտես ինչու որոշեց փոխել վերազինման պլանը։ «Անօդաչուների փոխարեն նա գնեց Սու-30 կործանիչներ, որոնք ղարաբաղյան պատերազմի ժամանակ չօգտագործվեցին։ Այ, թող դրա համար գնան ու ներողություն խնդրեն»,- ասել է Մամիջանյանը՝ արձագանքելով Փաշինյանի առավոտյան գրառմանը։

Կարինե Սարգսյան
Spread the love