Ավելի վաղ progressarmenia.com-ը անդրադարձել էր Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գործող «ԽԱՔ» կաթնամթերք վերամշակող կազմակերպության գործունեության կասեցմանը , որի մասին հաղորդում էր տարածել ՀՀ ՍԱՏՄ-ն :Բանն այն է, որ կազմակերպության շինարարական գործունեությունը չէին համապատասխանում ՍԱՏՄ սահմանված նորմերին: Սակայն ավելի ուշ տեղեկացրեցին , որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գործող «ԽԱՔ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասում վերացվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր խախտումները:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
Կարինե Սարգսյան