Սեպտեմբերի 18-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ, կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+24,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+18,
Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +13+16,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+25,
Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+17։