ՄԱԿ-ում կոչ են արել հետաքննել Լիբանանում և Սիրիայում փեյջերների պայթյուններին առնչվող իրադարձությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել, հայտնում է Reuters-ը։

«Հազարավոր մարդկանց վրա միաժամանակ հարձակվելը, առանց իմանալու՝ ում ձեռեքին են այդ սարքերը կամ որտեղ են դրանք, խախտում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և, հնարավոր է, միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասված է Թյուրքի հայտարարության մեջ:

«Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։

Spread the love