Սեպտեմբերի 19-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ, կնկատվի մառախուղ։ Առանձին վայրերում անձրեւները կլինեն հորդառատ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կիջնի 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +17+19,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +13+16,
Լոռիում գիշերը՝ +8+11, ցերեկը՝+12+15,
Տավուշում գիշերը՝+10+14, ցերեկը՝ +15+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+9+13, ցերեկը՝ +17+21,
Արարատում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝+10+13, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+13+15, ցերեկը՝ +21+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝+13+16, ցերեկը՝ +19+22,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16։